Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Արթիկի բաժին դիմած կինը  հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում իրեն է մոտեցել մի երիտասարդ,  ձեռքից հափշտակել  պայուսակն ու իր օգնության կանչերը  դադարեցնելու համար բռունցքով հարվածել է դեմքին, ապա տեսնելով, որ պայուսակը դատարկ է, գցել է գետին ու դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հանցագործություն կատարողը նույն երեկոյան  բերման է ենթարկվել:

Կատարվում է քննություն: