Ոստիկանության Մալաթիայի բաժնում, դեկտեմբերի 6-ին, հիվանդանոցից  հաղորդում է ստացվել, որ Հաղթանակ թաղամասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4 անձ, որոնցից երեքը` 6, 4 եւ 2 տարեկան երեխաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են տան վառարանի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Կատարվում է նախաքննություն: