«Արմենիա» բժշկական կենտրոնից, դեկտեմբերի 6-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 18-ամյա մի երիտասարդ եւ 9 տարեկան մի տղա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են տան ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:



























