ԱՄՆ-ը լրջորեն որոշել է պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները ողջ աշխարհում: Բոլոր դեսպանատներին հանձնարարական է ուղարկվել` պահանջելով անհապաղ արձագանքել գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների եւ տրանսգենդերների իրավունքների խախտումներին այս կամ այն երկրում:
Նախօրեին սեռական փոքրամասնությունների պաշտպանության Ժնեւում հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Երբ այդ մարդիկ ենթարկվում են բռնության, երբ նրանց ծեծում են իրենց կողմոնորշման կամ այն բանի համար, որ նրանք հասարակությունից տաբերվող տեսք ունեն. դա մարդու իրավունքների խախտում է: Երբ կառավարությունը օրենսդրորեն նրանց հանցագործ է համարում, երբ նրանց ստիպում են հորմոնոթերապիա անցնել, որ համապատասխանեն «իրենց» սեռին, երբ կոչեր են հնչում դատաստան տեսնել նրանց հետ, դա մարդու իրավունքների խախտում է»,- ասել է Քլինթոնը:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կողմից 1948-ին ընդունված մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը թույլ է տվել դուրս մղել շատ սոցիալական արխեոտիպեր, օրինակ ռասայական եւ սեռական խտրականությունը:
Հիմա, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, եկել է ժամանակը պայքարել ԼԳՏԲ հանրության ներկայացուցիչների հանդեպ խտրական վերաբերմունքի դեմ:
Նա տեղեկացրել է, որ նախագահ Բարաք Օբաման համաձայնեցրել է ԼԳՏԲ հանրության անդամների պաշտպանության ռազմավարության իրականացումը ողջ աշխարհում:
Հիլարի Քլինթոնը նշել է «Համաշխարհային հավասարության հիմնադրամի» ստեղծման մասին, որը կաջակցի հասարակական կազմակերպություններին:
Միաժամանակ, Վաշինգթոնը չի հստակեցնում, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվելու այն երկրների նկատմամբ, որոնք կխախտեն սեռական փոքրամասնությունների իրավունքները, գրում է NEWSru.com-ը:


























