Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի դեկտեմբերի 10-12-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք «Քաղաքակրթությունների դաշինք» համաժողովին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ վարչապետի այցը չեղյալ է հայտարարվել, քանի որ վերջինս նոյեմբերի վերջին վիրահատություն է տարել։ Բժիշկները խորհուրդ չեն տվել Էրդողանին երկար ուղեւորություն իրականացնել։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի վերջին աղիների հետ կապված վիրահատություն է տարել։



























