Մինչեւ դեկտեմբերի 8-ը ժամը 08.00-ն կվերականգնվի մի շարք տարածքների ջրամատակարարումը: Դրանք են` Նորագավիթ, Ներքին Շենգավիթ, Եռանկյունի եւ Գործարանային թաղամասեր, Թամանցիների, Մասիսի, Մանթաշյան,  Ֆրունզե, Ս. Սարգսյան, Սեւանի, Ս. Զորավար, Մայիսի 9, Վերին Շենգավիթի 2-րդ., Մադոյան, Պատկանյան, Մուսայելյան, Կոտովսկու, Օդեսայի, Թեյշեբաինի, Գ.Նժդեհ փողոցներ, Արշակունյաց պ. 38-107, Բագրատունյաց փ. 42-ից բարձր, Չեխովի փ. 1-13, Մանանդյան փ. 1-17/1, Եղբայրության փ. 1-17 հասցեներ, Արցախի պող. 4-րդ նրբանցք, Արին-Բերդի փողոցի ու նրբանցքներ եւ հարակից  տարածքներ:

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Արցախի պողոտայում` Երեւանի ՋԷԿ-ից ոչ հեռու, նկատվել էր ջրի արտահոսք, որը վկայում էր ջրագծի վթարի մասին: Պահանջվող նախապատրաստական աշխատանքներից եւ բնակչության իրազեկումից հետո դեկտեմբերի 7-ին առավոտյան Ընկերության «Արեւելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասի աշխատակիցները ձեռնամուխ են եղել վթարի հայտնաբերման եւ հետեւանքների վերացմանը: Պարզվել է, որ վթարվել էր «Մսի կոմբինատ» օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դեպի Շենգավիթ 800մմ տրամագծով խողովակը, որով ջուր է մատակարարվում վարչական շրջանի սպառողների մոտ 30 տոկոսին:

 Տեղամասի գլխավոր ինժեներ Հենրիկ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ, չնայած խողովակից ջրի շարունակվող արտահոսքին,  աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսվածի: