«Հովարմար» ՍՊԸ-ն Սեւաստոպոլյան փողոցում նոյեմբերի 29-ին ավարտել էր նոր ջրագծի կառուցումը: Անցած օրերին բնակիչները իրենց սեփական առանձնատների ներքին ցանցը միացրել էին նոր ջրագծին, ջրաչափերը վերատեղադրել փողոցում կառուցված դիտահորերում եւ ստացել կայուն, շարունակական ջրամատակարարում:
Տվյալ հանգամանքը շինարարին հնարավորություն էր տվել դեկտեմբերի 7-ին ձեռնամուխ լինել հին վթարված ջրագծի վերջնական ապամոնտաժմանը, որի հետ կապված աշխատանքների պատճառով «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին ժամը 10.00 - 20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ն.Դուման 1 շենքի, Կիեւյան նրբանցքի, Սեւաստոպոլյան, Սեպուհ, Բարբյուս փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:




























