«Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ի կողմից ստեղծած կիբեռնետիկ ռոբոտ է. նրան պետք է ճանապարհից շուտ հեռացնել, քանի դեռ վրացի ազգը նույնպես չի ռոբոտացվել եւ չարացել»,- վրացական «Ասավալ-դասավալի» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Զազա Խատիաշվիլին:
Նրա խոսքով, ամերիկացիները Սահակաշվիլիին կողմնորոշել են Վրաստանում քաղաքացիական հասրակության քայքայման ծրագրի վրա եւ ուղարկել են Վրաստան:
«Եվրամիությունը դրա մասին լավ գիտի եւ երբ որոշի Սահակաշվիլիի հետ խոսել այնպիսի տոնայնությամբ, ինչպես խոսում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ապա Սահակաշվիլիի վարչակարգը կմոտենա իր տրամաբանական ավարտին»,- նշել է նա, ընդգծելով, որ եթե Եվրամիությունը Սահակաշվիլիին բռնակալ կոչի, ապա նրան նույնիսկ ԱՄՆ-ը չի կարողանա պաշտպանել:




























