Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Նալբանդյան փողոցի սկզբնամասում այսօր` դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: NEWS.am –ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ բախվել են «ԲՄՎ X5» մակնիշի 99 DO 909 պետհամարանիշով «Գազ-3221» մակնիշի 20 03 L պետհամարանիշով եւ «Ֆոլքսվագեն գոլֆ« 09 SS 882 պետհամարանիշով ավտոմեքենաները: Անհրաժեշտ է եղել շտապօգնություն, տուժածներ չկան:



























