«Խոսքի իրավունք» միավորումը, չունենալով գումար եւ աջակից, դեկտեմբերի վերջում կիրականացնի  «Ինտերնետ եւ հասարակություն» մրցանակաբաշխությանը: NEWS.am-ին «Խոսքի իրավունք» միավորումից հայտնեցին, որ ինչ-որ անհայտ մարդիկ կեղծ տեղեկություններ են տարածելու կամ գուցե արդեն տարածում են որ իրենց միավորման անդամները վիճել են այն անձանց հետ, որոնք իբր հանդիսանում են  «Խոսքի իրավունք»-ի հովանավորներ, ու դրա հետեւանքով այդ անձիք ու կազմակերպությունները հրաժարվել են ֆինասավորել  մրցանակաբաշխությանը:  «Շտապենք բամբասողներից ավելի վաղ պարզաբանել իրողությունը: Ասենք, որ  «Խոսքի իրավունք» միավորումը մոտ 5 ամսվա ժամանակաշրջանում իր գործունեությունը ծավալել է բացառապես էնտուզիազմի հաշվին: Մենք երբեք չենք ունեցել հովանավորներ: Իսկ  «Ինտերնետ եւ հասարակություն» մրցանակաբաշխությանը իրականացնելու համար մենք դիմել էինք որոշ կազմակերպությունների: Սակայն նրանց մեջ եղան ոմանք, ովքեր պահանջեցին, որպեսզի մենք նոմինացիայից հանենք մի քանի պոտենցիալ մրցանակակիրների անուններ: Բնականաբար նրանց պահանջը մերժվեց»,- հայտնել են նրանք:

«Խոսքի իրավունքը» չի ընկճվում եւ իրենց գործունեության գլխավոր սկզբունքը համարում է  անկախությունը: Մրցանակները հանձնվելու են հետեւյալ անվանակարգերոմ   Լավագույն սոցիալական հոլովակ

Լավագույն մանկական կայք

Լավագույն հումորային նախագիծ

Լավագույն սոցիալական իվենթ ֆեյսբուքում

Լավագույն քաղաքացիական նախաձեռնություն

Ամենաակտիվ ֆեյսբուքյան խումբ