Շարժումը ինչ փուլի մեջ, որ մտել է, ճիշտ ընթացքով առաջ է գնում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ նախագահական նստավայրի առաջ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:
«Նայեք ոստիկանական շարքերը: Մենք մի քիչ ուշացանք, որովհետեւ 2-3 պարեկային խումբ ստուգումների համար կանգնեցրեցին մեր մեքենան, այն մեքենան, որով ես 6 ամսից ավելի շրջում եմ: Ապօրինաբար ասացին, որ չեն կարողանում նույնականացնել, հիմա տարել են տուգանային հրապարակ, դրա համար մենք ներքեւից քայելելով եկան: Սա ապօրինություն է, թե՞ ոչ: Եվ սա բոլորի նկատմամբ է, ոստիկանական ռեպրեսիաներ են, մարդկանց բռնում են, գետնին են խփում, մեքենաները ստուգում են, ոչ մի բան չեն գտնում: Հետո մեքենաներն են պահում, հոտե այլ գործողություններ են անում, անընդհատ փորձում են հալածել»,-ասաց նա:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված մայիսի 9-ին եւ այսիր իր աջակիցների թվի նման տարբերությունը, Սրբազանը պատասխանեց. «Ձեզ շա՞տ է հուզում այդ հարցը: Մեր աջակիցներն ամենուր են, որ ժամին պետք եղավ, այդ ժամին էլ կգան: Ոչ մի բան չի պակասել, ոչ էլ նոսրացել է»:
Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևն այսօր ևս հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը:



























