Հայաստանի արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 26-ամյա Արթուր Առաքելյանը ամենայն հավանականությամբ մահացել է սրտի կաթվածից։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Համաձայն հաղորդագրության՝ Առաքելյանը Վանաձորի թիվ 1 կլինիկա է տեղափոխվել ժամը 10։00-ին, եւ մահացել է 11։20։ 

Տեղեկացնենք, որ Առաքելյանը դատապարտվել էր 4 տարի 3 ամսի ժամկետով, Հայաստաի քրեական օրենսգրքի 235, եւ 176 հոդվածներով («Սառը, գազային զենքի կրելու» մասին եւ «Կողոպուտ» հոդվածներ):