Այսօր` դեկտեմբերի 8-ին, պաշտոնական այցով կնոջ` Վաֆա Սուլեյմանի հետ Երեւան կժամանի Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը: Այցը կկայանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:

Ինչպես NEWS.am-ին հաղորդեցին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում Միշել Սուլեյմանը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:  

Նախատեսվում է հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրում: