Թերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո ոմանց դիրքերը թուլացել են ՀՀԿ-ում, հատկապես նրանց, ովքեր համարվել են նրա թիմից:

«Օրինակ, Գալուստ Սահակյանինը: «Ես համագործակցել եմ եւ Արթուր Բաղդասարյանի հետ, եւ դրանից հետո բոլոր Աժ նախագահների հետ, որովհետեւ մեր աշխատանքի բնույթն է այդպիսին, ոչ թե որեւէ անձի նկատմամբ վերաբերմունքով եմ առաջնորդվում»,- ասել է Սահակյանը: Իսկ Սամվել Նիկոյանը կվստահի՞ իրեն նույնքան, որքան Հ. Աբրահամյանն էր վստահում. «Իմ լիազորությունների շրջանակը որեւէ նախագահի վստահելու խնդիր չունի, որովհետեւ նախագահն իր լիազորությունների շրջանակն ունի, խմբակցության ղեկավարը՝ իր»,- գրում է «Հրապարակ»-ը: