Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է այն մասին, որ խմբավորումը «բաց է Իսրայելի հետ գործարքի համար» Գազայի վերաբերյալ՝ Դոհայում բանակցությունների վերսկսման ֆոնին, որոնք ուղղված են պատերազմի դադարեցմանը եւ պատանդների արձակմանը։ Այս մասին գրել է The Times of Israel թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը Կատարում՝ Հուսամ Բադրանը, Shehab տեղեկատվական գործակալության տարածած հայտարարությունում հաստատել է, որ համաձայնության կնքումը հնարավոր է։ «Մեր պահանջները հստակ են։ Կարելի է գործարք կնքել, եթե [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուն ստանձնի մինչ այժմ համաձայնեցվածը կատարելու պարտականությունը»,- նշվել է հաղորդագրությունում։
Առայժմ պարզ չէ, թե արդյոք Բադրանի Եգիպտոսում արած մեկնաբանությունները Գազայում երկօրյա հրադադարի մասին առաջարկի արձագանքն են՝ իսրայելցի չորս պատանդների եւ պաղեստինցի մի քանի բանտարկյալների փոխանակման նպատակով։



























