Իսրայելի խորհրդարանը (կնեսետ) հավանություն է տվել ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործակալության գործունեությունը երկրում արգելելու օրենքին։ Այս մասին տեղեկացրել են «Կան» ռադիոն եւ The Times of Israel-ը։

Մեկ օրինագիծ փաստացի դադարեցնում է գործակալության աշխատանքը Գազայի հատվածում, Հորդանանի Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում, մյուսն արգելում է իսրայելցի պաշտոնյաներին եւ պետական մարմիններին շփվել գործակալության հետ։ Օրենքին կողմ է քվեարկել 92 պատգամավոր, դեմ՝ 10, նշել է The Times of Israel-ը։

Գործակալությունում հայտնել են, որ քվեարկությունը կնեսետում «վտանգավոր նախադեպ է ստեղծում», «հակասում է ՄԱԿ կանոնադրությանը», ինչպես նաեւ խախտում է Իսրայելի պարտականությունները միջազգային իրավունքի գծով։ Գործակալությունը նշել է, որ օրենքը կխորացնի պաղեստինցիների տառապանքները, «հատկապես Գազայի հատվածում, որտեղ մարդիկ ավելի քան մեկ տարի դժոխք են ապրում»։