Դեկտեմբերի 7-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Գյումրիի  բաժին է դիմել Մեծ Մանթաշ գյուղի բնակիչներից մեկը եւ հայտնել, որ հարմարեցված բանալիով դուռը բացելով` փողոցում կայանված իր  «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի  սրահից գողացել են բաճկոն, խաղալիքներ եւ սննդամթերք` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է նախկինում դատապարտված 25-ամյա մի երիտասարդ:

Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: