Կենտրոնական հեռախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը Դոհայի բանակցություններում առաջարկել է 28-օրյա հրադադար եւ ութ պատանդների փոխանակում պաղեստինցի տասը բանտարկյալների հետ։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով իսրայելցի պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ Բըրնսի առաջարկը ներառում է չորս շաբաթ հրադադար եւ 50-ից բարձր տարիքի ութ կին բանտարկյալների կամ տղամարդկանց փոխանակում մի քանի տասնյակ պաղեստինցիների հետ, որոնք գտնվում են իսրայելական բանտերում։
Պարբերականը նշել է, որ այս տարբերակը կարող է բանակցությունները հանել փակուղուց եւ թույլ կտա անցնել ավելի համալիր համաձայնագրի շուրջ բանակցությունների։ Axios-ը նաեւ նշել է, որ այս պլանը կարող է չիրականանալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, որը հայտնել է, որ պատրաստ է միայն ժամանակավոր հրադադարի, եւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումների արմատական տարբերությունների պատճառով, որը պահանջում է իսրայելական զորքերի դուրսբերում անկլավից եւ հակամարտության լիակատար դադարեցում։ «Եթե կողմերից ոչ մեկը չմեղմի իր դիրքորոշումը, գործարք չի լլինի»,- պարբերականին ասել է իսրայելցի պաշտոնյան։
Պորտալի զրուցակիցները հոսով են, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը ի վերջո կստիպի շարժմանը մեղմել պահանջները եւ համաձայնել ավելի թեթեւ պայմանավորվածությունների, իսկ Իսրայելն ավելի շատ կաշխատի հակամարտությունն ավարտելու ուղղությամբ։
Բանակցությունները Իսրայելի հետախուզության՝ «Մոսադի» ղեկավար Դավիթ Բարնեայի եւ Բըրնսի մասնակցությամբ կայացել են Դոհայում հոկտեմբերի 27-ին։



























