Երեւանում, դեկտեմբերի 7-ին, ժամը 13.10-ին, «ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջի նոր ճանապարհին վրաերթի է ենթարկել 7-ամյա մի աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով աղջնակին տեղափոխել հիվանդանոց:

Նույն օրը, մեկ այլ վրաերթ է տեղի ունեցել Խանջյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց:

«Ռենո Մեգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա մի կնոջ  եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: