Ոստիկանության ծառայողները, դեկտեմբերի 7-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի վճարովի ավտոկանգառից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել  տաքսի ծառայություններից մեկի 52-ամյա վարորդին` իր «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի փոխանցման տուփի բռնակի կողքից հայտնաբերվել է 9,6 գ կանեփանման  զանգված:

Տաքսու վարորդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, պատրաստել է  իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: