Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի 1-ին կմ-ին, դեկտեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես-124» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա Գերասիմ Իսախանյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:




























