Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, դեկտեմբերի 7-ին, ժամը 19.15-ին, 61-ամյա մի կնոջ  տան ննջասենյակից հայտնաբերվել են «Տրամադոլ»-ի 18 դեղահաբ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկաքիմիական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: