Այս գիշեր տեղի ունեցած վթարի արդյունքում պայթել էր «ՎԱԶ 2601» մեքենայի գազի բալոնը: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: «Դա գիշերն  է եղել, 2 մեքենա են բախվել` 01 եւ BMW  տեսակի: 01-ը գազով մեքենա է եղել, տեղում միանգամից այրվել եւ պայթել է: Մերոնք եղել են դեպքի վայրում ուղիղ 3 րոպե հետո, բայց արդեն ուշ էր` պայթյունի հետեւանքով բոլորը տեղում այրվել են»,- ասաց Ա. Երիցյանը:  Մահացածների ինքնությունը դեռ չի պարզվել: