ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկու ավագ խորհրդականները՝ Էյմոս Հոքսթինը եւ Բրեթ Մաքգյորկը, կմեկնեն Իսրայել, որպեսզի փորձեն համաձայնություն կնքել, որը վերջ կդնի պատերազմին Լիբանանում եւ թույլ կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տներ։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Իսրայելցի եւ ամերիկացի պաշտոնատար անձինք հայտնել են, որ Իսրայելի եւ «Հեզբոլլահի» պատերազմին վերջ տվող համաձայնագիրը կարող է ձեռք բերվել մի քանի շաբաթվա ընթացքում»,- նշվել է հրապարակման մեջ։ Հնարավոր պայմանավորվածությունները, ըստ պաշտոնյաների, նախատեսում են հրադադարի հայտարարում, որին կհաջորդի 60-օրյա անցումային փուլը։

Հոքսթինը եւ Մաքգյորկը մեկնել են այն բանից հետո, երբ Իսրայելը հասկացրել է, որ պատրաստ է աջակցել նման գործարքին, նշել է Axios-ը։ Տեղեկացված անձանց վկայությամբ՝ Իսրայելի Պաշտպանության բանակը խորհուրդ է տվել վարչապետ Բենիամին Նեթանյահուին եւ պաշտպանության նախարար Յոավ Գալանտին հասնել հակամարտության դիվանագիտական կարգավորման, որպեսզի վերջ տրվի «Հեզբոլլահի» հետ մարտական գործողություններին եւ թույլ չտրվի պատերազմի շարունակումը Լիբանանում։