«Յունիբանկը» Վանաձորում մինչեւ այս տարվա վերջը կբացի նոր մասնաճյուղ` «Լոռի»: Այդ մասին տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Նոր մասնաճյուղի հասցեն է` ք. Վանաձոր, Գ.Լուսավորիչի 38/1: Մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:

«Լոռի» մասնաճյուղը կլինի «Յունիբանկի» թվով երկրորդ մասնաճյուղը Վանաձորում: 2002թ.-ից Վանաձորում, Թումանյան 3 հասցեում, արդյունավետ գործում է «Յունիբանկի» «Վանաձոր» մասնաճյուղը:  

Մինչեւ տարեվերջ նախատեսվում է նոր մասնաճյուղ բացել նաեւ մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում: Ներկայումս «Յունիբանկն» ունի 37 մասնաճյուղ: