Նոյեմբերի 3-ի երեկոյան ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ավիառումբերով, տեղեկացրել են մարզային ոստիկանությունում։
Ինչպես գրել է «Суспiльне»-ն, ավիառումբերից մեկն ընկել է Շեւչենկոյի շրջանում, տրամվայի գծի վրա, սուպերմարկետի կողքին։ Պայթյունի ալիքը կոտրել է ապակիները եւ վնասել շենքի ճակատամասը։
Ոստիկանությունում հայտնել են, որ վնասվել են սուպերմարկետ, բնակելի տներ, ոչ բնակելի շինություններ։
Վերջին տվյալներով՝ տուժել է 14 մարդ, որոնցից չորսը՝ ոստիկան։



























