Դրա մասին հայտնել է Korea Herald հարավկորեական պարբերականը՝ վկայկոչելով Ռուսաստանում Հարավային Կորեայի նախկին դեսպանին։
Ուի Սոնգ Լակը, որն, ըստ հրապարակման, տեղեկություն է ստացել Հարավային Կորեայի հետախուզության կոմիտեից, հայտարարել է, որ նախկինում Մոսկվան Փհենյանին տարեկան 50 հազարից 100 հազար տոննա բրինձ էր մատակարարում, սակայն այժմ մատակարարումները կհասցվեն 600-700 հազար տոննայի, հաղորդում է BBC-ն։
Ըստ Հյուսիսային Կորեայի իշխանությունների՝ Ռուսաստանը նույնպես օգնում է Փհենյանին, որը մտադիր է տիեզերական առաջադեմ տեխնոլոգիայով նոր հետախուզական արբանյակ արձակել։
Սակայն Մոսկվայի հետ գործարքի ամենակարևոր մասն, ըստ նախկին դեսպանի, այն է, որ Կորեական թերակղզում պատերազմի բռնկման դեպքում Փհենյանն ապահովել է Ռուսաստանի ռազմական աջակցությունը։
«Հյուսիսային Կորեան, ինչպես բոլորն արդեն գիտեն, կռվել է Ռուսաստանի կողմից: Եթե Կորեական թերակղզում երբևէ պատերազմ սկսվի, Հյուսիսային Կորեան կարող է ապավինել Ռուսաստանի օգնությանը»,- նշել է դեսպանը։
Ուկրաինայի և արևմտյան իշխանությունների տվյալներով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել մոտ 10 հազար զինվորական, որոնք շուտով կարող են մեկնել ռուս-ուկրաինական ռազմաճակատ։ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան հյուսիսկորեական զորքեր է ուղարկելու մասին լուրեը չէր հերքել։


























