Թրամփին աջակցող իմ եղբայրակից ներգաղթյալներին. մեզանից շատերը հասել են Միացյալ Նահանգներ ազատության և հնարավորությունների համար՝ ժողովրդավարություն, որտեղ օրենքի գերակայությունը ծաղկում է: Թույլ տվեք ձեզ համար մի քանի բան պարզաբանել: Դրա մասին գրել է Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը։
«2020 թվականի ընտրությունների արդյունքներն ընդունել հրաժարված և գողացված ընտրությունների վերաբերյալ Թրամփի կեղծ պնդումները ցույց են տալիս ժողովրդավարության նկատմամբ վտանգավոր քամահրանքը: Դա սոսկ ժխտում չէ, դա իշխանատենչ առաջնորդներին բնորոշ՝ մեզ ծանոթ քայլ է, որոնք կառչում են վերահսկողությունից՝ սպառնալով հանրային վստահությանը:
Թրամփը բացահայտորեն հիանում էր այնպիսի ավտորիտար առաջնորդներով, ինչպիսիք են Պուտինն ու Էրդողանը, գովաբանելով նրանց չվերահսկվող իշխանությունը: Դրանք այլակարծությունը ճնշող և ազատությունները սահմանափակող գործիչներ են: Նման իշխանության համար չենք այդքան ձգտել հասնել ԱՄՆ։
Թրամփի արձագանքը COVID-19-ին միաժամանակ ցույց տվեց հանրային անվտանգության նկատմամբ նրա քամահրանքը: Մարդկանց ախտահանիչ նյութերով, մասնավորապես՝ սպիտակեցնող միջոցով ներարկվել առաջարկելն, անպատասխանատու և վտանգավոր էր: Առաջնորդները պետք է պաշտպանեն հանրային առողջությունը, չտարածեն անխոհեմ գաղափարներ, որոնք սպառնում են կյանքին:
Եկեք մտածենք՝ ինչն է ստիպում այս երկիրը բարգավաճել և հիշենք՝ ինչու որոշեցինք այստեղ լինել: Ներգաղթյալները հարստացնում են Միացյալ Նահանգները տարբեր փորձառություններով, և մենք պետք է պահպանենք այն արժեքները, որոնք ողջունել են մեզ։ Աջակցեք առաջնորդներին, ովքեր պաշտպանում են ժողովրդավարությունը և պաշտպանում ազատությունները»,-գրել է Նոբելյան հայազգի մրցանակի դափնեկիրը:




























