Ընթացիկ մարտահրավերների և հակամարտությունների աճող ռիսկերի բախվելով՝ Ղազախստանն աջակցում է խաղաղ գործընթացներին և միջքաղաքակրթական երկխոսությանը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, հայտնում է Le Figaro-ն։

«Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային հարթակ տրամադրելով՝ մենք լիովին աջակցում ենք երկու երկրների՝ հարաբերություններում նոր էջ բացելու ցանկությանը։ Աստանան նաև հյուրընկալել է Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններ, ինչպես նաև հարթակ է ծառայել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ քննարկումների համար»,- նշել է նա։