ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության արտգործնախարար Ցոյ Սոնգ Հիին, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ավելի վաղ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների առանձին հանդիպումը։