ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն Բրյուսելում քննարկել են ՆԱՏՕ-ի Չիկագոյում կայանալիք գագաթաժողովի համար վրացական կողմից պատրաստած հարցերը, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«Մենք քննարկեցինք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի համար մեր պատրաստած հարցերը, ինչպես նաեւ ռուս-վրացական հարաբերությունների ֆոնին տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցերը»,-հայտարարել է Վաշաձեն:
ԱԳ նախարարի խոսքով, հանդիպմանը քննարկվել են նաեւ Վրաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք Վրաստանում վերջին ժամանակահատվածում ավելի են բարելավվում եւ այն բարեփոխումները, որոնք երկրում տարվում են ժողովրդավարության հաստատման եւ տնտեսության զարգացման համար:



























