Հայաստանում նոյեմբերի 5-ին մեկնարկել է «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սաուդյան Արաբիայի արքայազնը, Երեխաների զարգացման արաբական խորհրդի ղեկավար Աբդուլազիզ Բին Թալալ ալ Սաուդը, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթհին, պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ տարբեր երկրներից։
Կոնֆերանսը կազմակերպվել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից։
Միջոցառման շրջանակում մասնակիցները քննարկել են մանկական աշխատանքի եւ կրթության հարցերը, կանանց տնտեսական իրավունքների, սոցիալական արդարության ընդլայնումը։





























