Բարձրագույն դատական խորհուրդը նոյեմբերի 5-ին հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդhանուր իրավասության դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։

ԲԴԽ-ն որոշել է Արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել։

Դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն, նաև նշվել, որ խորհրդի անդամներ Էդգար Հովհաննիսյանն ու Արթուր Աթաբեկյանը դեմ են քվեարկել որոշմանը և ունեն հատուկ կարծիքներ։