«Club Capital» միջազգային, պրեմիում բիզնես ակումբում բիզնես այցերը կարևոր և սիրված ավանդույթ են, որոնց ժամանակ ակումբի գործարարները այցելում են միմյանց ընկերություններ, պատկերացում կազմում այլ ուղղությունների բիզնեսների, նրանցում առկա պրոցեսների ու առանձնահատկությունների մասին։

Հերթական այցը «Club Capital» ակումբի անդամակցին պատկանող «Հին Արենի» գինու գործարանում էր։ «Հին Արենի» գինեգործարանը հիմնադրվել է 1994թ-ին։ Ընկերության գործունեության նպատակն է՝ արտադրելով ազնվական գինիներ, հնարավորինս բարձր մակարդակով ներկայացնել աշխարհին հայկական անկրկնելի տերուարը, որտեղ աճում են յուրօրինակ պատմական խաղողի սորտերը:

2023թ-ին Արենի գյուղ, Արենի 43-րդփողոց 1-ին նրբանցք 7 հասցեում կառուցվել է ժամանակակից, իԻտալական և ֆրանսիական առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումներով համալրված նոր գործարան, որտեղ ընդհանուր բերքահավաքից հետո խաղողը անցնում է ձեռքով սելեկցիա և միայն դրանից հետո անցնում նուրբ մամլման միջով։

101.jpg (52 KB)

Որոշ գինիներ հնեցվում են կաղնե տակառներում՝ բերված անմիջապես Արցախից, Ֆրանսիայից և Հունգարիայից։

Գործարանի խորհրդատու գինեգործ Դիդյե Կորնիլյոնը նույնպես Ֆրանսիայից է:

Ընկերությունն ունի սեփական խաղողի այգիները, որոնք տարածվում են 49 հա պատմական և յուրօրինակ հանքանյութերով հարուստ հողի վրա, և գտնվում են ծովի մակարդակից 1215-1250 մ․ բարձրության վրա:

01.jpg (82 KB)

Ապարանստվածքային հարուստ հրաբխային հողը, համադրվելով Արենիի բարձրադիր դիրքի հետ, գինիներին հաղորդում է տոկուն կառուցվածք և արտահայտիչ բուրային փունջ:

Խաղողի այգիները գտնվում են Արենիի տեռուարի սրտում՝ պատմական Արենի-1 քարանձավի մոտ:

201.jpg (48 KB)

Արենի 1 քարանձավի ամֆորաների հատակին հայտնաբերված խաղողի սերմերի մնացորդների ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց տարիքը ավելի քան 6200 տարի է և բացարձակապես համընկնում է «Հին Արենի» ընկերության խաղողի այգիների ազնվական Արենի Նուար տեսակի խաղողի ԴՆԹ-ի հետ:

801.jpg (70 KB)

6200 տարվա պատություն ունեցող Ոսկեհատ և Սև Արենի հայկական պատմական խաղողի տեսակները վերածնունդ են ապրում գործարանի այգիներում, որոնցից էլ պատրաստվում են աշխարհին հիացմունք պարգևող գինիները։

301.jpg (56 KB)

Գործարանը տարեկան արտադրում և շշալցնում է 1 մլն շիշ գինի։ Արտադրվում են պրեմիում, միջին ու բազային սեգմենտների գինիներ, որոնք արտահանվում է աշխարհի շուրջ 50 երկիր։

601.jpg (65 KB)

«Հին Արենի» գործարանի արտադրանքն աշխարհի տարբեր երկրներում կայացած տարատեսակ մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է պատվավոր պարգևների ու մդեալների։

401.jpg (51 KB)

Գործարանն ունի իր սեփական գինու բանկը, պրոֆեսիոնալ համտեսի սրահը և ռեստորանային համալիրը։

«Հին Արենի» կատարած բիզնես այցի ընթացքում «Club Capital»-ի գործարարները ծանոթացան բիզնեսի ամբողջ շղթային՝ հումքի ընդունումից ու պահեստավորումից մինչև արտադրություն, հնեցում կաղնու տակառներում, ապա շշալցում և պահեստավորում։ Հետաքրքիր էր հետևել ոչ միայն արտադրության պրոցեսին, այլև ծանոթանալ բիզնեսի կառավարման առանձնահատկություններին։

501.jpg (33 KB)

Հագեցած օրն ավարտվեց համեղ հյուրասիրությամբ՝ գինու համտեսով, ընկերական շրջապատում ջերմցու մտերմիկ զրույցներով, նեթվորքինգով։

701.jpg (76 KB)