Երեւանում, այսօր` դեկտեմբերի 8-ի երեկոյան, Հերացիի փողոցի վրա (Ճոպանուղու մոտ) տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով բախվել են 4 ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրա» մակնիշի 06 ՏՕ 787 համարանիշի, «ՎԱԶ- 21115» մակնիշի 22 ԼՕ 152 համարանիշի, «ՎԱԶ-2106» մակնիշի 62 ՏԼ 708 համարանիշի եւ «Մերսեդես» մակնիշի 23 ԼՏ 294 համաանիշի մեքենաները:

Վթարի հետեւանքով, 25-ամյա Տ. Գեւորգյանը եւ նույն տարիքի Ա. Ղազարյանը տեղափոխվել են Մ. Հերացիի անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Տուժածների վիճակը բավարար է: