Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերջինիս Ֆրանսիա այցի ընթացքում ստորագրել են համատեղ հռչակագիր, որում լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը՝ հղում անելով երկրի նախագահի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի համատեղ հայտարարությանը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ։

«Նախագահները լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը, որը կհաստատի արդար և կայուն խաղաղություն տարածաշրջանում՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը։ »,- ասված է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ նախագահների համատեղ հռչակագրում կողմերն ընդգծել են նաև Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով 2024 թվականի նոյեմբերի 4-ից 5-ը պետական ​​այցով Ֆրանսիա է այցելել։