Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է թյուրքական համատեղ այբուբեն ստեղծելու առաջարկի ընդունման մասին։

Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Բիշքեկում «Թյուրքական պետությունների կազմակերպության»  ղեկավարների խորհրդի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերին թյուրքական համատեղ այբուբենի ստեղծման համար Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել։ 

Էրդողանը նշել է, որ համատեղ թյուրքական այբուբենը կունենա 34 տառ, այսինքն ժամանակակից թուրքերեն այբուբենին (29 տառ )կավելանան եւս 5–ը։

Թուրքիայի նախագահի խոսքով, այս պահին սպասում են անդամ պետությունների կողմից համապատասխան արձագանքներին։

ImportedPhoto_1731062131563.jpg (296 KB)