Գարեգին Բաղրամյանն ինքն է հրաժարական տվել ՀԾԿ հանձնաժողովի նախագահի պաշտոնից, իսկ կառավարությունը խնդիր ունի նրա հետ, որ ՀՀ-ում կարող է օրը ցերեկը կամ գիշերը լույսն անջատվել՝ մարդը տունը նստած, կամ ջուրը կտրվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ումլրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Այդ կոնտեքստում այն թեկնածուին, ում առաջարկել ենք, նրա առաջ խնդիր ենք դրել այդ հարցերը բարձրացնել եւ լուծել»,-ասաց նա:
Հարցին՝ Բաղրամյանը չէր կարո՞ղ այդ հարցերը լուծել, Պապոյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող այդ հարցերը ճշտել, որովհետեւ պարոն Բաղրամյանը ցավոք, հրաժարական է տվել, եւ այլ մարդ կա, որը գնացել է, որ այդ խնդիրը լուծի: Այն տրամաբանությունը, որ ներկայացվեց, ընդունելի է, այսինքն ուշադրություն դարձնել ներդրումների բովանդակության վրա: Ներդրումներ նախկինում էլ են արվել, բայց արդյոք ներդրումները պետք է այն ուղղությամբ արվեն, որ խնդիրներ չառաջանան:
Մենք պետք է այնպես անենք, որ հնարավորինս մեծ հասանելիություն ունենան մեր բնակիչները գազին, ջրին, էլեկտրաէներգիային, եթե անջատումներ կան, դրանք մաքսիմալ քիչ լինեն եւ հիմնավորված: Նաեւ հանրային ծռայությունների գնագոյացման համակարգը լինի մաքսիմալ թափանցիկ, մաքսիմալ հասկանալի: Տեսեք, չենք ասում՝ հանկարծ գինը չբարձրանա: Ամեն ինչն էլ կարող է բարձրանալ կամ իջնել, խնդիրը այն է, որ գինը լինի արդար, հասկանալի, պարզ, եւ համակարգը գործի անխափան»,- հայտարարեց նախարարը:





























