Հինգշաբթի առավոտյան նավթի գնանշումները բարձրացել են նախորդ աճուրդների ժամանակ գրանցված անկումից հետո։
Brent-ի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,41 դոլարով (0,55 տոկոս)՝ մեկ բարելը 75,33 դոլար։ Չորեքշաբթի Brent-ը էժանացել էր 0,61 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 74,92 դոլար։
WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,34 դոլարով (0,47 տոկոս)՝ մեկ բարելը 72,03 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրն էժանացել էր 0,3 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 71,69 դոլար։




























