Վաշինգտոնը մտադիր է իրականացնել երկարաժամկետ տեղեկատվա-քարոզչական արշավ, նշել են ծառայությունում։

Վաշինգտոնը մտադիր է քարոզարշավ իրականացնել Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը վարկաբեկելու համար։ Այս մասին նշվել է ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրությունում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Վաշինգտոնը մտադիր է իրականացնել երկարաժամկետ տեղեկատվա-քարոզչական արշավ, որը նախատեսում է այդ թվում նաեւ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ Երեւանի համագործակցության վարկաբեկումը, նյութերի տարածումը մեր երկիր վաստակի համար եկած հայ քաղաքացիների «ճնշումների» մասին»,- նշել են արտաքին հետախուզության ծառայությունում։