ԱՄՆ նախագահական ընտրությունները Վաշինգտոնին անցյալի սխալներն ուղղելու, ինչպես նաեւ հին, ոչ ճիշտ մոտեցումները վերանայելու հնարավորություն են տալիս։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։
«ԱՄՆ նախագահի ընտրության պատասխանատվությունը ընկած է ժողովրդի վրա։ Այժմ ժողովուրդն արդեն կատարել է իր ընտրությունը։ Այս ընտրությունները անցյալի սխալ մոտեցումները վերանայելու եւ վերիմաստավորելու հնարավորություն են»,- ասել է Բաղաին IRNA գործակալության հարցազրույցում։
Նրա խոսով՝ Թեհրանում հիշում են անցյալի դառը փորձը ԱՄՆ նախորդ վարչակազմերի հետ փոխգործակցությունում։ Նա նշել է, որ Իրանի համար Վաշինգտոնի նոր իշխանության կարեւոր ցուցանիշ եւ արդյունավետության գնահատման չափորոշիչ կլինեն նրա կոնկրետ գործողությունները։




























