Դեկտեմբերի 9-ի առավոտյան նավթն էժանանում է, հաշվի առնելով նավթի պահանջարկի նվազումը` պայմանավորված եվրագոտու երկրների պարտքային խնդիրներով, որոնց լուծումը դեռեւս չի գտնվել, հաղորդում է Bloomberg-ը:

Հունվարյան WTI  նավթի ապառքային պայմանագրերի արժեքը նյույորքյան ապրանքային բորսայի էլեկտրոնային  գործարքներում (NYMEX) նվազել է 0,16 դոլարով (0,16%)` դեկտեմբերի 8-ի մակարդակի համեմատ, մեկ բարելի համար` մինչեւ 98,18 դոլար:

Լոնդոնյան ICE Futures բորսայում  Brent  նավթի հունվարյան ապառքը մոսկովյան ժամանակով  ժ. 8.38 -ի դրությամբ նվազել է 0,39 դոլարով (0,36%)` մեկ բարելի համար մինչեւ 107,72  դոլար: 

Նավթի գներն սկսել են նվազել դեկտեմբերի 8-ից` Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագայի հայտարարությունից հետո, որում նշվել էր, որ կենտրոնական բանկը մտադիր չէ ավելացնել պարտատոմսերի գնման ծավալները`  ճգնաժամի տարածումը կանխելու նպատակով: