Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, թե ակնկալում է, որ ԱՄՆ-ն առաջիկա ժամանակահատվածում հակառուսական պատժամիջոցների պատճառով հանրապետության ֆինանսական հաստատությունների վրա գործադրվող ճնշումը կթուլացնի։

«Մեր ընկերությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համատեքստում ֆինանսական հատվածում ուժեղ ճնշման տակ են։ Մեր բանկերն այս առումով շատ ուժեղ ճնշման տակ են։ Ակնկալում ենք, որ ապագայում այդ ճնշումը կթուլանա կամ նույնիսկ ընդհանրապես կդադարի: Եվ եթե խաղաղություն գա Ուկրաինային, ապա զգալի աճ կլինի պայմանագրային ծառայությունների ոլորտում և՛ Ուկրաինայում, և՛ Ռուսաստանում, ինչպես նաև ներդրումները»,-նշել է նախարարը A haber հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով ԱՊՀ հետ հարաբերությունների ակնկալիքների մասին հարցին։

Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի ընտրություններում տարած հաղթանակի լույսի ներքո Բոլաթը նշել է, որ «Հանրապետական ​​կուսակցությունը մեծամասնություն ունի Սենատում», ինչը նրան հնարավորություն կտա ֆինանսական հատվածի նախաձեռնություններն «անցկացնել Կոնգրեսի միջով» ։

«Մենք զգուշավոր լավատեսությամբ ենք գնահատում առևտրի ոլորտում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Ակնկալում ենք, որ պաշտպանական արդյունաբերության մեր որոշ կարիքները կբավարարվեն, այդ թվում՝ էմբարգոյի վերացումով և Թուրքիայի նկատմամբ ավելի հավասարակշռված, արդար և իրավահավասար մոտեցում ցուցաբերելով։ Միաժամանակ ակնկալում ենք մաքսատուրքերի իջեցում, հատկապես մեր պողպատի և տեքստիլ արտադրանքի առնչությամբ»,-ընդգծել է թուրք նախարարը։