Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի, Լատվիայի առաջնորդները: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:




























