Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի համար նշանակություն չունի, թե ով է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում, գրում է Mehr գործակալությունը։

Իրանցիներն ապավինում են իրենց ներքին ուժին, ասել է նա՝ գովաբանելով իր ազգին պատվավոր ճանապարհն ընտրելու համար։ Ըստ երկրի նախագահի՝ Իրանը այլ երկրների հետ իր հարաբերությունների զարգացման համար սահմանափակ տեսլական չունի։

Նա միաժամանակ ընդգծել է, որ մահմեդական և հարևան երկրների հետ կապերի ընդլայնումն Իրանի առաջնահերթություններից է։ Իրանի նախագահը նաև միասնության և իսլամական երկրներին ինտեգրվելու կոչ է արել։

Պեզեշքիանն ընդգծել է, որ «եթե բոլոր երկրները լինեին եղբայրներ և միասնական, ապա սիոնիստական ​​ռեժիմը ճնշված պաղեստինցի և լիբանանցի ժողովուրդների դեմ չէր համարձակվի հանցագործություններ կատարել»։