Երեւանում, դեկտեմբերի 7-ին, ժամը 20.00-ին, Նյու-Յորք-Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2010 թ. մարտի 11-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 37-ամյա մի տղամարդու, ով օգոստոսի 30-ից ՌԴ Օրենբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 22.00-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 33-ամյա մի տղամարդու , որը հուլիսի 27-ից ՌԴ Կարաչաեւո-Չերկեսիայի հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:




























