Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը («Կանաչների» կուսակցություն) ակնարկել է կանցլերի պաշտոնի համար ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Ըստ Bild պարբերականի՝ նա մտադիր է այսօր պաշտոնապես հայտարարել իր որոշման մասին։ Այս տեղեկությունը հաստատում է նաև Handelsblatt պարբերականը։
Հաբեկը վերադարձել է X սոցիալական ցանց, որը նա լքել է 2019 թվականին շարունակվող հարձակումների պատճառով։ Իր նոր գրառման մեջ նա պարզաբանել է, որ չի ցանկանում այս հարթակը թողնել «ճղճղաններին և պոպուլիստներին»։
Հաբեկը հրապարակել է 11 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ, որտեղ նա նստած է սեղանի շուրջ և հանգիստ երգում է «Zeit, dass sich was dreht» («Ժամանակն է ինչ-որ բան փոխելու» երգը: Տեսախցիկը մի կարճ պահ ցույց է տալիս նրա թևնոցը, որի վրա գրված է «Kanzler Era» («Կանցլերի դարաշրջան»):
Ակնկալվում է, որ Հաբեկի թեկնածությունը պաշտոնապես կքննարկվի հաջորդ շաբաթ Վիսբադենում անցկացվելիք «Կանաչների» կուսակցության համագումարում: Սակայն, ըստ վերջին հարցումների, Հաբեկի հաղթելու շանսերը քիչ հավանական են թվում, քանի որ ներկայում նրա կուսակցության վարկանիշն ընդամենը 10,5% է:




























