Իրանի ռեժիմը գործակալ Ֆարհադ Շաքերիին հանձնարարել է հետախուզություն իրականացնել և նախապատրաստել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի սպանությունը, հայտնել են ԱՄՆ արդարադատության նախարարությունից։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ ձայնագրված զրույցներում՝ ըստ Շաքերիի հայտարարությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Շաքերիին հանձնարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքացիների մի շարք սպանություններ իրականացնել: Մասնավորապես, Շաքերին իրավապահներին հայտնել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին իրեն հանձնարարվել է Դոնալդ Թրամփի սպանության ծրագիր տրամադրել:
«Այսօրվա մեղադրանքները բացահայտում են Իրանի շարունակական, լկտի ջանքերը՝ ուղղված ԱՄՆ քաղաքացիներին, դրանց թվում՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կառավարության այլ առաջնորդներին և Թեհրանի ռեժիմը քննադատում այլախոհներին»,-հայտարարել է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը:




























