Հայաստանի արտաքին պարտքը այս տարվա կտրվածքով կհասնի ՀՆԱ 37 տոկոսի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը:

Հարցին, թե այդ ցուցանիշը որքան պետք է բարձրանա, որ արդեն մտահոգիչ համարվի երկրի համար, նա պատասխանեց, որ ՀՀ իշխանությունները պետք է անհանգստանան այն ժամանակ, երբ արտաքին պարտքը մոտենա ՀՆԱ 50 տոկոսին: Այս տեսանկյունից, հետաքրքիր էր Ն. Օմեսի հայտնած տեղեկությունը, որ 2010 թվականին այդ ցուցանիշը կհասնի 44 տոկոսի, 2011-ին` 46 տոկոսի, որն արդեն բավականին մտահոգիչ է: Նա սակայն, ընդգծեց, որ 2012 թվականից սկսած արտաքին պետական պարտքի ցուցանիշը կամաց-կամաց կսկսի իջնել: