Սանկտ Պետերբուրգում անօրինական միգրացիայի կազմակերպման գործով ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի վերականգնման և շինարարության մասնավոր ինստիտուտի (Հյուսիսարևմտյան համալսարան) ռեկտոր Ալեքսանդր Բորզովը։ Այս մասին կիրակի օրը՝ նոյեմբերի 10-ին, հայտնել են քաղաքային լրատվամիջոցները և մի քանի Telegram ալիքներ, գրում է «Коммерсантъ»-ը։
Fontanka պարբերականը գրում է, որ, քննության վարկածով, համալսարանի ռեկտորն ու նրա օգնականները Եգիպտոսի, Սիրիայի և արաբական այլ երկրների քաղաքացիների համար սովորելու կեղծ հրավերներ են ձևակերպել։ Ավելի ուշ այդ փաստաթղթերն ուղարկվել են միգրանտների հաշվառման մարմիններ։ Ընդ որում, փաստացի, օտարերկրացիները համալսարանում չեն սովորել։
Այսպիսով, ըստ քննիչների, Ալեքսանդր Բորզովը և նրա հանցակիցները կարող էին Ռուսաստանում ապօրինի օրինականացնել ավելի քան 100 օտարերկրյա քաղաքացիների։
Ինչպես հայտնում է 78.ru հեռուստաալիքը, ռեկտորին և ևս մեկ կասկածյալիձերբակալել են Սանկտ Պետերբուրգի Կենտրոնական շրջանի և ԱԴԾ-ի աշխտակիցները։ Այս փաստի առթիվ այս պահին քրեական գործ է հարուցվել։ Ալեքսանդր Բորզովին կարող է սպառնալ մինչև յոթ տարվա ազատազրկում։ Նա այժմ կալանքի տակ է։
Միևնույն ժամանակ, իրավապահ մարմիններից Բորզովի ձերբակալության մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա։





























